Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Բենֆիկա»-ի դեմ տոնած հաղթանակն արժանի ձեռքբերում է համարում։

«Դժվարին հանդիպում, արժանի հաղթանակ, բայց միայն առաջին քայլը»,-սոցցանցի իր էջերում գրել է Մխիթարյանը:

 

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ինտեր»-ը մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով հաղթանակ է տոնել պորտուգալական «Բենֆիկա»-ի նկատմամբ։ Միլանյան ակումբի գոլերը հեղինակել են Նիկոլո Բարելան և Ռոմելու Լուկակուն։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին: