Վայոց Ձորում երեկ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետելու համար ձերբակալված 47-ամյա կինն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում էր։ Այցելության ժամանակ բնակիչներից մեկը անձրևանոց է նետել Փաշինյանի ուղղությամբ, ինչից անմիջապես հետո անվտանգության ծառայողները դեպքի վայրից հեռացրել են կնոջը։