Հնդկաստանում 32-ամյա տղամարդը ռումբ է տեղադրել հարսանեկան նվերի մեջ այն պատճառով, որ վերջինիս մրցակիցը ամուսնացել էր իր նախկին սիրելիի հետ:
Hindustan Times-ի փոխանցմամբ, նա հարսին ու փեսային նվիրել է երաժշտական կենտրոն, որտեղ նախապես պայթուցիկ է տեղադրել։ Հարսանիքից մի քանի օր անց երբ նրանք բացել են նվերը, այն պայթել է ու քանդել սենյակի պատերն ու առաստաղը։
Պայթյունի հետեւանքով հարսն ու նրա ավագ եղբայրը զոհվել են։