Սիսիանի Աշոտավան գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինվորին զինաթափել և իրավապահներին են հանձնել տան բնակիչները։Փաստորեն ողջ Հայաստանն անպաշտպան է։ Թշնամու զինվորն առանց որևէ խոչընդոտի կարող է ներխուժել մեզնից յուրաքանչյուրի տուն, բնակարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Հայաստանում, փաստորեն գոյություն չունեն բանակ, ոստիկանություն, ազգային անվտանգություն,հետախուզական և հակահետախուզական ծառայություններ։ Ներեցեք, մոռացել էի, դրանք բոլորը գոյություն ունեն և ոչ միայն զենքով , այլև ատամներով պաշտպանում են վարչապետ կոչեցյալի և նրա ստրուկների անվտանգությունն ու անդորրը։
Իսկ ի՞նչ պատիժ է սպասվում ադրբեջանցուն զինաթափած Աշոտավանի բնակիչներին, չէ՞ որ նրանք իրենց ագրեսիվ պահվածքով հրահրում են էսկալացիա և խոչընդոտում խաղաղության օրակարգը»,- գրել է Իշխանյանը։