Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն այս պահին Քննչական կոմիտեում է։ Այս մասին հայտել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
Նշենք, որ անձրեւանոցը նետած կինը Բերձորից տեղահանված ու այժմ Վայոց Ձորի մարզում վարձով բնակվող Ն. Ա.-ն է:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է։ Այցելության ժամանակ բնակիչներից մեկը անձրևանոց է նետել Փաշինյանի ուղղությամբ, ինչից անմիջապես հետո անվտանգության ծառայողները դեպքի վայրից հեռացրել են կնոջը։