ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։
Խափանման միջոցը՝ զինվորական հսկողություն: 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը՝ նշում է ոստիկանությունը: