Ապրիլի 7-ին, ժամը 17։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի հաղորդագրությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են Է․ Մ․-ի (ծնված 1984 թ․) ինքնասպանության փորձը։