Ապրիլի 7-ին, ժամը 08:59-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1962 թ․) և «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Մ․)։ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մեղրու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «PAZ» մակնիշի ավտոբուսի ուղևորներ Մ․ Է․ -ին (ծնված 1978 թ․) և Ա․ Ռ․-ին (ծնված 1991 թ․), ովքեր հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ (մոտ 200 քմ):