54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան:

Այս մասին պարզաբանում է ներկայացրել Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային կազմակերպությունը հանյտնաբերել է խթանիչներ:

 

Մինչև դոպինգ-թեստի պատասխանը Հենրիկը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականում և այս տարի Բուլղարիայում մասնակցել է Ստրանջայի մրցաշարին: Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը:

Միաժամանակ, ֆեդերացիան տեղեկացնում է, որ այս ընթացքում հետամուտ է եղել, որպեսզի պահպանվի Հենրիկի անմեղության կանխավարկածը: Ցավոք, փաստերը մարզիկի օգտին չեն եղել: