«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Հրաչ Մուրադյանը ինստրագրամում հերքել է երեկ՝ ապրիլի 4-ին տարածված տեղեկությունը, թե իր հորեղբոր որդուն մահացած են գտել բնակարանում։
«Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են։ Ցավակցում եմ մահացածի հարազատներին»,- նշել է Հրաչ Մուրադյանը։