Երևանում վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 4-ին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ժամը 14:00- 15:30 (հասցե՝ Իսահակյան 28)։
Հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում ապրիլի 4-ին՝ ժամը 19:00-ին,«Վան» սգո սրահում (հասցե՝ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 19/1), իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-14:00-ն։
Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ. դեկտեմբերի 4-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1969 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1969-2022 թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: