Մարտի 30-ի երեկոյան Վարդենիսի բաժնի ոստիկանները Կենտրոնական հրապարակում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 59-ամյա մի վարդենիսցու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3 գրամից ավելի քաշով մարիխուանայի զանգված և մուգ գույնի մնացորդներով կաթուցիչներ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են: