Ոստիկանությունը պարտավոր էր ձերբակալել ոչ թե քաղաքացուն, այլ Ալեն Սիմոնյանին՝ խուլիգանություն կատարելու կասկածով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու աչքին թքելու միջադեպին:

 

«Սակայն քանի որ ոստիկանությունը քաղաքական իշխանության 100%-անոց ազդեցության տակ է՝ ենթադրյալ հանցագործին ոչինչ չեն արել, իսկ տուժողին բռնել-բեման են ենթարկել։

ՀԳ. Բացի նրանից, որ օրենք ես խախտում, նաև քեզ պահում ես ղզիկի պես, Ալեն»,-գրել է փաստաբանը: