Ապրիլի 1-ին Չարենցավանում մեկնարկել էր «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը:
Այսօր մրցանակաբաշխության արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը, որոնք իրենց ֆեյսբուքյան էջերում հանդես են եկել գրառումներով․
««ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը մարդկային կյանքն ու կամքը փառաբանելու մասին են, և ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալու ճանապարհին պիտի կարողանանք առողջացնել ինքներս մեզ՝ ֆիզիկապես, հոգեբանորեն և բարոյապես:
Չարենցավան քաղաքում այսօր ներկա ենք գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի երկրորդ սիրողական մրցաշարին»,-գրել է Փաշինյանը։