Լրատվամիջոցներով իմ դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակն Է սա: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ու հրապարակել լուսանկար:

«Թե բա ես իբր բուքմեյքերական ընկերությունից գումար եմ ստացել: Այ հիմա դատարանի վճռով Գ. Ս. -ից հօգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար:

Նաև հրապարակայնորեն պարտավոր է հերքել:

Շուրջ 10 հայց էլ այս պահին դատարանում է: Իմ մասին լուրջ դեմքի արտահայտությունով ստեր, հեքիաթներ և բամբասանքներ հրապարակելիս՝ հիշեք, որ ես դրանք չեմ հանդուրժելու»,- գրել է ԱԺ նախագահը: