ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը Հովհանավանքում մասնակցել են Ծաղկազարդի տոնին: Վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, գրառում է արել և լուսանկարներ հրապարակել:
«Այսօր Ծաղկազարդն է, ի հիշատակ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:
Ժողովուրդը Քրիստոսին ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերն ու իրենց հագուստը փռելով ճանապարհի վրա»,- գրել է նա: