ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին և գրել.

«Չգիտեմ, թե ինչու՞ էր պարոն Մամիջանյանը պնդում, որ հերթական դաշնակ պատգամավորը «փախնող տղա չի», բայց վստահեցնում եմ, որ ԱԺ ընդդիմության մյուս մեղադրանքներն ու պնդումներն էլ ճիշտ էնքան ճշմարտացի են, ինչքան պարոն Մամիջանյանի կողմից հնչեցված այս մեկը։

 

 

Չգիտեմ, թե ինչու՞ էր պետք հարվածել երբևէ հանդիպածս ամենակոմպրոմիսային, ոչ կռվարար, ոչ ագրեսիվ ու պարկեշտ մարդկանցից մեկին՝ Վլադիմիր Վարդանյանին, բայց այ նույնիսկ հարվածելուց հետո այս ողորմելի փախուստը արդեն արժեհամակարգի ցուցիչ է»: