Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:

Լրատվամիջոցների հետ զրույցում ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանն ասաց, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը:

Առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ: