ԱԺ-ում այսօր նախագիծ քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել և սկսել գոռգոռալ, «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանն էլ ասել է՝ մի գոռա, Վարդանյանն էլ թե՝ ում վրա ուզեմ գոռալու եմ, ինչ ուզեմ անելու եմ։
Վարդանյանը հարձակվել է Մհեր Սահակյանի վրա, վերջինս էլ խփել է։
Անմիջապես ահազանգել են իրավապահներին, քրեական վարույթ է հարուցվել, Մհեր Սահակյանին կանչել են հարցաքննության։
Լուրերի համաձայն՝ փախնելուց հետո դաշնակցական պատգամավորը տևական ժամանակ թաքնվել է կանաց զուգարանում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել աչքին ու փախել։