Այս մարտն ամենատաք մարտերից մեկն էր, ամսական միջին ջերմաստիճանը միջինից բարձր էր 4-5 աստիճանով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ ՀՀ-ին Սկանդիվաիայից մոտենում են արկտիկական ցուրտ օդային հոսանքեր։

Սուրենյանը հայտնեց նաև, որ վաղը կեսօրից հետո տեղումներ են սպասվում Հանրապետության ողջ տարածքում, որոնք լեռնային ու նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան տեսքով ու միայն շատ ցածրադիր հատվածներում թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով։