Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Երևանի սպորտային շունչը բացվում է յուրաքանչյուր վարչական շրջանում մարզադաշտերի և սպորտային համալիրների կառուցմամբ և հիմնանորոգմամբ:

Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում 11 օլիմպիական մարզաձև է ուսուցանվում:

Մարզադպրոցն այժմ հիմնանորոգվում է համայնքային միջոցներով, և արդեն իսկ իր հարկի տակ է ընդունում 1000-ից ավել մարզիկներ, իսկ հաջորդ տարի, երբ ավարտված կլինեն 7 մարզադահլիճների և լողավազանի հիմնանորոգման աշխատանքները, այդ թիվը կհասնի 1500-ի:

Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանելու պատանի մարզիկների ձգտումը դեպի մեծ սպորտ, որտեղ այս պատանի սերունդը բոլորիս պարգևելու է բազմաթիվ սպասված հաղթանակներ»: