«Տեղ գյուղն է, ուր այսօր ներխուժել են ադրբեջանցիները, գյուղացիների արտում տնկել են իրենց դրոշն ու սկսել են տեխնիկական ամրակայման աշխատանքներ անել։  

Էն, որ համայնքապետերից մեկն ասում է՝ ոչ մի կրակոց չի եղել, թե չէ ես զենքս առած էնտեղ կրակելուց կլինեի, լրիվ ճիշտ է ասում։

Թուրքը մտել է առանց որեւէ կրակոցի եւ առանց որեւէ դիմադրության։

Համաձայն պայմանավորվածության։

Տեսանյութը՝ #ArmDay-ի»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։