Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանի ՊՆ-ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել. «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև»:
ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ... այս ի՞նչ վտանգավոր լռություն է»: