ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Գերմանիայում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
«Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին»,-գրել է դեսպանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-30-ն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա։ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՔՊ-ական պատգամավորներ Հռիփսիմե Հունանյանը և Զարուհի Բաթոյանը։ Ընդդիմության կողմից Բեռլին են մեկնելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։