ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահագն Գրիգորյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Վահագն Գրիգորյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: