Մարտի 28-ին, ժամը 08։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:55-ին, մարվել՝ 08:58-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղը․ տուժածներ չկան։