Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 26-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի 15-րդ փողոցի 3/1 հասցեում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացի Ա. Ս.-ին (ծնված 1983 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: