ԱՄՆ-ում, կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ 88-ամյա Երվանդ  Ազատյանը։

Նա միայն վերջերս էր Բուենոս Այրեսում մասնակցել Թեքեյան կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը, ապա առողջության վատթարացման պատճառով գտնվում էր Մայամիի հիվանդանոցում: Հաղորդում է համաեվրոպական «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: