ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել է․

«Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է։ Հանձնաժողովների անդամները ունեն հստակ հրաման, ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար։ 

 

 

Այս եղանակով ստուգում են, թե ով է եկել ընտրատեղամաս և ով չէ։ Այս պատկերը բոլոր ընտրատեղամասերում է»,- գրել է նա։

Նշենք, որ այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։

 

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքից։