Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ստեֆան Կունցը դրական է արտահայտվել Հայաստանի մասին։ Հայաստան-Թուրքիա խաղից հետո մարզիչը նշել է, թե Հայաստանում իրենց շատ լավ են ընդունել։
«Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա հանդիպումներում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 25-ին, սեփական հարկի տակ տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Հայաստանի հավաքականը բացեց խաղի հաշիվը՝ 1։0՝ հօգուտ Հայաստանի հավաքականի, սակայն, խաղի ավարտին, 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան հյուրերը։