Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 25-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:12-ին։ Այրվել են «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1964 թ․) շարժիչի հատվածը և սրահի առաստաղը, ջերմահարվել՝ դիմացի նստատեղերը։
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ․ Ա․-ն դեմքի և ձեռքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։