Մարտի 24-ին`տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուս-արևելք 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ցնցումները զգացվել են նաև Արցախում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, որը զգացվել է նաև ՀՀ մի շարք մարզերում։