Խոշոր չափերի աստերոիդը Երկրին կմոտենա շաբաթ օրը՝ մարտի 25-ին՝ 28,044 կմ/ժ արագությամբ:
Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, այս չափի օբյեկտը Երկրի մոտով անցնում է տասնամյակը մեկ:
Աստերոիդը շաբաթ օրը կմոտենա Երկրին՝ 173000 կմ հեռավորության վրա, ինչը երկու անգամ ավելի մոտ է, քան լուսինը: