Արփինե Հովհաննիսյանի հրապարակած լուսանկարն ու գրառումը։
Օմար Խայամն ասում էր, մի պահիր այն ինչ հեռանում է քո կյանքից և հետ մի մղիր այն,ինչ գալիս է քո կյանք, և այդժամ երջանկությունն ինքը կգտնի քեզ:
Երջանկության բանաձևերը տարբեր են, բայց այս մեկն ինձ դուր է գալիս իր ռացիոնալ, բայց երազկոտ բովանդակությամբ, թվացյալ պարզությամբ, իսկ իրականում` խորքային ու բարդ լինելով: Այսօր երջանկության միջազգային օրն է: Գտե՜ք ձեր բանաձևը, հենց միայն ձերը....