Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին սեփական հարկի տակ ընդունելու է Թուրքիայի ազգային հավաքականին։ Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից Խոսե Մարիա Սանչեսը։
Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21․00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։