Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել։ Զարդ է ընդամենը, ինչ-որ մեկի համար երեւի թանկ իր, օգնեք գտնենք տիրոջը, թե չէ՝ ինչ վարկած ասես չշրջանառեցիք։
Եւս մեկ դետալ կա վրան, որ չեմ ցուցադրում, որպեսզի արձագանքի իրական տերը։ Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու»»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարդանանց փողոցի մոտակայքում մայթի վրա վերջերս Աննա Հակոբյանը զարդ էր գտել։