Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Գորիս համայնքի Վերիշենի բնակավայրից դեպի դիրքեր բարձրանալիս՝ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակչի։