Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ չկա։ Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են Էրեբունի ԲԿ–ից, դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է, որտեղ միացված է արհեստական շնչառության սարքին։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Լուսինե Կիրակոսյանը գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների վերահսկողության ներքո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասանուհու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։