Մարտի 21-ին, ժամը 07:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 154/8 շենքի մոտակա քարե պարիսպը մասնակի փլուզվել է, առկա է ամբողջ պատի փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

 

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Վերին Անտառային 154/8 շենքի և շինհրապարակի (կատլավան) միջնամասի պարիսպը (մոտ 25 մետր), առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։