Ինչպես այսօր հայտնի դարձավ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տան մոտ ընկել է եւ վնասել թեւը, նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։
Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, գրել է.
«Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։
Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ»։