Մարտի 19-ի առավոտյան պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում ստուգել են 46-ամյա տղամարդու վարած բեռնատարը։ Այն բարձված էր շուրջ 8 խմ շինափայտով։
Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։