«Այսօր ականատես եղա 25-ամյա երիտասարդի արարքին, ով 44 համարի ավտոբուսի վարորդն էր․ սա պետք է կարդան բոլորը։ Ավտոբուս է բարձրանում մոտ 80 տարեկան մի տատիկ ու նստում ազատ նստարանին, ես կողքից հետևում եմ ամբողջ տեսարանին։

Տատիկը հանում է թաշկինակն ու կապը քանդում․ մեջը, բնականաբար, մանրադրամ է։ Նա հաշվում է մանրը և վարորդին տալիս։ Վարորդը սովորականի պես կանգնեց, տատիկը մեկնեց փողն ու ասաց՝ շնորհակալ եմ, տղաս, բայց վարորդը փողը չվերցրեց։

 

Նա վերցրեց իր դրամապանակը, խնդրեց երեք րոպե սպասել, արագ վազեց խանութ, չորս տուփ կաթ գնեց, երկու թթվասեր, հաց, մակարոն ու միս։ Վազելով եկավ ու այդ մթերքը տվեց տատիկին։ Տատիկը հրաժարվում է՝ պետք չի, իր թոշակը հերիքում է հացի ու մնացածի համար։ Տղան ասաց՝ եթե չվերցնեք՝ հենց էստեղ էլ կշպրտեմ փաթեթեը։

Տատիկը հոնգուր-հոնգուր լաց եղավ, շնորհակալություն հայտնեց վարորդին, օրհնեց նրան։

Վարորդն ավտոբուս է մտնում ու մոտ 40 տարեկան մի կին վրա է տալիս, թե՝ արժե՞ր ինչ-որ մեկի շնորհակալության համար փող ծախսել ու մեր ժամանակն էլ խլել։

Տղան շրջվեց, դուռը բացեց ու այդ կնոջը դուրս հրավիրեց՝ հետևյալ բառերով․

«Ձեր նմանների պատճառով տարեց մարդիկ երիտասարդներին սրիկա են համարում, որովհետև դուք ձեր երեխաներին երկերասանիությունից ու ժլատությունից բացի ուրիշ բան ի վիճակի չեք սովորեցնել»։ Կինն ավտոբուսից դուրս թռավ՝ ինչպես խցանը շամպայնի շշից ու պոմիդորի պես կարմրած։

Կեցցես տղա, քո նմանները թող շատ լինեն»։

 

pnews7.com