Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին է տարվել 24-ամյա Արշալույս Չ.-ն, որը 2022 թ. ապրիլի 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
24-ամյա տղամարդը հայտնաբերվեց Բավրայի սահմանին. ինչ հանցանք էր գործել
Դիտումներ 854