Բուխարեստում անցկացվող մինչև 23 տարեկանների եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի հակառակորդին ու դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ Էդիկ Հարությունյանը հավաքականին առաջին մեդալը բերեց այս ոճում։ Նա հաղթեց ադրբեջանցի Նուրադին Նովրուզովին 13:2 հաշվով։
Ֆեդերացիայից հայտնում են, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, քանի որ նրան հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտեմարտի վերջում ծեծկռտուքի պատճառով:
Այսօր ավելի ուշ 70 կգ քաշային կարգի Հայկ Պապիկյանը եզրափակիչում կմրցի Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Մագոմեդ Բաշիր Խանիևի հետ։