Մարտի 17-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից,  դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին եւ բռնկվել:

Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 22։11-ին։