Մարտի 16-ին, ժամը 22.30-ին, պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգել են 24-ամյա տղամարդու վարած մեքենան։ Մեքենայում սվին-դանակ կար։  Վարորդն ու 27-ամյա ուղևորը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։