Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա հայտարարեց այսօր ավագանու անդամների, քաղաքապետարանի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող գործակարգավարական նիստի ընթացքում։

«Շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ։ Շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։ 

Քաղաքապետի լիազորությունները կկատարի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Տեսանյութը՝ News.am-ի։