Մարտի 11-ի գիշերը, ժամը 1-ին մոտ, հերթական շրջիկ ծառայության ընթացքում ոստիկանության Ամասիայի բաժնի համայնքային ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ամասիա գյուղի 2-րդ փողոցում ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Շաղիկ գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար 55 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
Նրա մեկ այլ գրպանում հայտնաբերվեց նույն զանգվածով լցված կաթուցիչ: Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է, կանեփը ցանել և աճեցրել է տանը:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: