Մարտի 9-ին ոստիկանության Մեղրիի բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մեղրիի մաքսակետում զննել են 38-ամյա վարորդի «ԿամԱԶ»-ը։ Վարորդի մոտ շուրջ 6 գրամ քաշով մարիխուանա կար։ Իսկ բեռնատարում հայտնաբերվեց 8 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ 38-ամյա վարորդը ձերբակալվել է։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։