Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը քառորդ եզրափակչում վստահ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում արդեն Մանուկյանը 1-1 հաշվով հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ: